Ապրիլի 10-ին Հայաստանի առանձին մարզերում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով
Ապրիլի 10-ին Հայաստանի առանձին մարզերում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով: Տեղ-տեղ սպասվում է հյուսիսարեւելյան քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն առաջիկա երկու օրերին գիշերային ժամերին կբարձրանա 7-9, ցերեկային ժամերին՝ 3-4 աստիճանով:
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետում», Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ, հնարավոր է ամպրոպ: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +12+14:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +4+8,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +4+8,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +12+14,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +4+8,
Լոռիում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +6+11,
Տավուշում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +8+13,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +4+8,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +11+13,
Արարատում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +12+14,
Արմավիրում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +12+14,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +4+8,
Վայոց ձորի նախալեռներւմ գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +12+14,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +9+14,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +5+10,
Արցախում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +6+11 (հովիտներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +9+14):