2020-ին Հայաստանի տնտեսական աճը, ըստ լավատեսական սցենարի՝ 1.7 տոկոս է. ՀԲ-ի կանխատեսումը
Ըստ Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի զեկույցի սցենարների` 2020-ին, համավարակով պայմանավորված, տարածաշրջանի աճի անկումը կնվազի -4,4 եւ -2,8%-ի միջեւ, մինչ վերականգնումը 2021-ին՝ շնորհիվ տնտեսական քաղաքականության միջոցառումների, ապրանքների գների աստիճանաբար վերականգնման եւ առեւտրի ուժեղացման:
Հայաստանի տնտեսական աճը, ըստ լավատեսական սցենարի՝ 1.7% է:
Հայաստանի վերաբերյալ կանխատեսումների մանրամասներին կարելի է ծանոթանալ հայերեն եւ անգլերեն համառոտագրերում: