Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը անցել է 30 000–ը. Թուրք նախարար
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտնել է երկրում կորոնավիրուսի հետ կաօված ապրիլի 6–ի տվյալները։
Ֆահրեթին Քոջան Twıtter–ի իր էջում գրել է, որ ապրիլի 6–ի դրությամբ Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների հաստատված թիվը դարձել է 30217. Նա շեշտել է, որ վերջին մեկ օրվա մեջ հաստատվել է 3148 դեպք, բուժվել 75 հոգի եւ մահացել՝ 284–ը։
Նա հիշեցրել է, որ ընդհանուր ապաքինվածների թիվը 1326 է, մահացածներինը՝ 649: