Ռուս երգչուհի Նադեժդա Բաբկինան կորոնավիրուսի թեստ է հանձնել
Ռուս երգչուհի Նադեժդա Բաբկինան կորոնավիրուսի թեստ է հանձնել՝ ունենալով թոքաբորբ, հաղորդում է KP.RU-ն։
Սակայն 70-ամյա երգչուհու ամուսինը՝ Եվգենի Գորը, կտրականապես հերքել է այդ տեղեկատվությունը։
«Դա ամբողջությամբ ֆեյք է, նա տանն է, զբաղվում է տնային տնտեսությամբ եւ չունի ջերմություն»,-«Պյատիյ կանալ»-ը մեջբերում է նրա խոսքերը։
Ընդ որում՝ երգչուհու որդի Դանիլ Սազեդատելեւը հաստատել է մոր հոսպիտալացման, ինչպես նաեւ կորոնավիրուսի թեստը հանձնելու փաստը։ Ճիշտ է, արդյունքները դեռեւս հայտնի չեն, «Մոսկովսկիյ կոմսոմոլեց»-ը մեջբերում է Դանիլի խոսքերը։
Նախնական տեղեկություններով՝ Բաբկինան գտնվում է հիվանդանոցում ապրիլի 1-ից, կապ է հաստատել երկու օր առաջ՝ Instagram-ում հրապարակելով լուսանկար, որտեղ կիսվել է դասականների ստեղծագործություններն ընթերցելու հնարավորությամբ պայմանավորված ուրախությամբ, քանի որ ունի ազատ ժամանակ մեկուսացման շնորհիվ։