Երգչուհի Գվեն Ստեֆանին նորություն ունի
Երգչուհի Գվեն Ստեֆանին և նրա ամուսին Գեվին Ռոսդեյլը երրորդ անգամ ծնողներ են դառնալու: Այս մասին հայտնում է "InTouch" ամսագիրը: Ինչպես հայտնել է ամսագրի աղբյուրը, զույգը շատ երջանիկ է: Երգչուհին ցանկանում է որոշ ժամանակ հանգստանալ, որպեսզի երեխայի հետ ամեն ինչ կարգին լինի:
Գվենն ու Գեվինն ամուսնացել են 2002թ.-ին սեպտեմբերի 14-ին: Նրանք երկու տղա ունեն՝ Քինգսթոնը և Զուման: