Երգչուհի Pink-ը վարակվել է կորոնավիրուսով
Ամերիկացի երգչուհի Pink-ը նույնպես վարակվել է COVID-19-ով։ Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում։
Գրառումն` այստեղ:
«Երկու շաբաթ առաջ իմ ու երեք տարեկան որդուս` Ջեյմսոնի մոտ COVID-19-ի ախտանշաններ ի հայտ եկան։ Բարեբախտաբար, մեր բուժող բժիշկը թեստերի հասանելիություն ուներ։ Թեստ անցանք, իմի արդյունքը դրական էր», - կորոնավիրուս հայտնաբերման մասին գրել է Pink-ը։
Գրառումն` այստեղ:
Դրանից հետո ընտանիքը երկու շաբաթ տանն է մնացել ու հետևել բժշկի ցուցումներին։
«Մի քանի օր առաջ երկրորդ թեստն անցկացրին, ու, բարեբախտաբար, արդյունքը բացասական էր», - հայտնել է երգչուհին։
Ինչպես հայտնում է CNN-ը Pink-ը մեկ միլիոն դոլար է նվիրաբերել COVID-19-ի համավարակի դեմ պայքարող Ֆիլադելֆիայի եւ Լոս Անջելեսի արտակարգ օգնության հիմնադրամին։