Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) ուղերձը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամ պետությունների խորհրդարաններին
(Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ուղղված Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի վերաբերյալ)
Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության և նրա հրահրիչների, աննախադեպ ագրեսիվ և անպատասխանատու որոշումը լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, որը հանգեցրել է Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով և Հայաստանի Հանրապետության հետ սահմաններում իրավիճակի կտրուկ սրացման և գերաճած ռազմական առճակատման, զրահատեխնիկայի, ավիացիայի ու հրետանու օգտագործմամբ: Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ Արցախի խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում` կանանց և երեխաների:
Մերձավոր Արևելքի հակամարտության հրահրողները և Թուրքիայի Հանրապետության ղեկավարությունը, որպեսզի խուսափեն իրենց արարքների անխուսափելի պատասխանատվությունից, ձգտում են պատասխանատվությունը իրենց և Թուրքիայի Հանրապետության վրայից փոխանցել ՀՀ-ի և Արցախի սահմաններ` Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի միջոցով: Այսպիսով, փորձելով շեղել համաշխարհային հանրության ուշադրությունը իրենց իրական նպատակներից և հանցագործ ծրագրերից Մերձավոր Արևելքում, ու փրկել Թուրքիայի Հանրապետությունը և նրա հրահրողներին անխուսափելի պատասխանատվությունից:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը, մասնավորապես այն երկրներին, որոնք ներգրավված են հակամարտության կարգավորման գործընթացում, գործուն քայլեր ձեռնարկել, ստիպելով Ադրբեջանի Հանրապետությանը դադարեցնել ագրեսիան և հարկադրել խաղաղության:
Հակամարտության հետագա վատթարացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների, ինչպես ադրբեջանական, այնպես էլ թուրքական կողմի համար:
Ամեն ինչ կավարտվի այնտեղ, որտեղ սկսվել է, այդ թվում, Արևմտյան Հայաստանի Հանրապետության հաստատմամբ` Արևմտյան Հայաստանում: