Սելենա Գոմեսը՝ Մոսկվայում (տեսանյութ)
LifeStyleԳոմեսն այժմ պատրաստվում է Մոսկվայում կայանալիք իր համերգին: 20 տարեկանում Սելենա Գոմեսը հասցրել է դառնալ հանրահռչակ աստղ: Նա հայտնի դերասանուհի, երգչուհի, հաղորդավարուհի, երգահան և դիզայներ է: Երգչուհին նաև համարվում է «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ամենաերիտասարդ անդամը: Շոու-բիզնեսում երգչուհին իր կարիերան սկսել է դեռ մանկուց, երբ մասնակցում էր «Բարնին և ընկերները» շոուին: Հենց դա էլ սկիզբը դարձավ այն բանի, որ նա մի շարք ֆիլմերում սկսեց նկարահանվել: Սելենան ստացել է բազմաթիվ մրցանակներ: Երգչուհին երկրպագուների շատ մեծ բանակ ունի: