Մոնիկա Բելուչիի անկեղծ հարցազրույցը
Մոնիկա Բելուչին և Վենսան Կասելը հայտարարել են իրենց բաժանման մասին: Գեղեցկուհի դերասանուհին իր մեջ ուժ է գտել և մեկնաբանություններ է տվել այդ որոշման մասին:
«Ես չեմ կարող ասել, թե ինչ կլինի: Իհարկե, ես շատ երջանիկ կլինեի, եթե մենք միշտ միասին ապրեինք: Բայց ես ոչինչ չգիտեմ և ոչ ոք ոչինչ չգիտի: Այդ պատճառով էլ ես փորձում եմ ապրել այսօրվա օրով և չմտածել վաղվա մասին: Չնայած ամեն ինչին՝ մենք երեխաներ ունենք, որոնց անչափ սիրում ենք»:
Բաժանման պատճառներից մեկն այն է եղել, որ նա ամուսնուն չէր վստահում:
«Մենք հենց սկզբից չենք հասկացել միմյանց: Վենսանը ինձ հենց առաջին հայացքից գերել էր, սակայն ես վստահ չէի, թե ուզում եմ նրա հետ կապել իմ կյանքը: Այնուամենայնիվ, մենք սկսեցինք միասին ապրել: Իմ կարծիքով՝ մենք միշտ չէ, որ ընտրում ենք մեր կեսին, այլ ամեն ինչ ինքնաբերաբար է ստացվում՝ առանց մեր որոշման»,-ասել է Մոնիկան:
Ամեն դեպքում՝ դերասանուհին նշել է, որ իրենք կշարունակեն սիրել միմյանց:
«Եթե մեր ուղիները վերջնականապես բաժանվեն, մենք միևնույն է շարունակելու ենք օգնել միմյանց»,-ասել է դերասանուհին իտալական ամսագրերից մեկին տված հարցազրույցի ժամանակ: «Լինում է ժամանակ, երբ ես գժի պես սիրում եմ Վենսանին, իսկ լինում է նաև այնպիսի ժամանակ, երբ ես ցանկանում եմ նրան սպանել»,-խոստովանել է Մոնիկան: