Սքարլեթ Յոհանսոնը՝ այլմոլորակայինի դերում
Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը և բրիտանացի ռեժիսոր Ջոնաթան Գլեյզերը երեքշաբթի Վենետիկի կինոփառատոնին ներկայացրել են «Եղիր իմ դրության մեջ» ֆիլմը: Այն նկարահանվել է Միշել Ֆեյբերի վեպի հիման վրա, որում ներկայացված է մի այլմոլորակայինի պատմություն, որը փողոցով քայլում է, ծանոթանում է տղամարդկանց հետ, իսկ հետո ոչնչացնում է նրանց: Այլմոլորակայինի դերում Սքարլեթ Յոհանսոնն է:
Դերասանուհին չէր սպասում, որ իրեն նման դեր կառաջարկեն: Նա երկար ժամանակ փորձում էր հասկանալ, թե ինչպես պետք է ներկայացնի այդ դերը:
«Ես չէի հասկանում՝ իմ հերոսը հրեշ է, թե հանցագործ: Իմ կարծիքով՝ ֆիլմի գլխավոր թեման հերոսուհու զգացմունքներն են: Հերոսուհին գեղեցիկ է, բայց, միևնույն ժամանակ` շատ դաժան»,-ասել է դերասանուհին:
Վենետիկի կինոփառատոնը տևելու է մինչև սեպտեմբերի 7-ը: