Հայաստանի հավաքականի պաշտպանը հայր է դարձել. Հարցազրույց Անդրե Կալիսիրի հետ (Լուսանկարներ)
Հայաստանի ազգային հավաքականի և շվեդական «Գյոտեբորգի» պաշտպան Անդրե Կալիսիրը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Շվեդիայում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի մասին, նաև անդրադարձել հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ աշխատանքից իր սպասելիքներին:
ՖՈւՏԲՈԼԸ ԵՎ ԿՈՐՈՆԱՎԻՐՈւՍԸ
«Շվեդիայում իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, մեր թիմում մարզումները շարունակվում են սովորական ռեժիմով: Այնուամենայնիվ, չեղարկվել են գավաթային հանդիպումները, իսկ առաջնությունը կարող է վերսկսվել միայն հունիսին մոտ»:
ԽՈԱԿԻՆ ԿԱՊԱՐՈՍԻ ՄԱՍԻՆ
«Նա մարզիչ է, որը լավ արդյունքներ է գրանցել բավականին հայտնի թիմերի հետ: Վստահ եմ, որ նրա գիտելիքներն ու փորձն օգուտ կտան Հայաստանի հավաքականին»:
Հ.Գ. Հարցազրույցից հետո հայտնի դարձավ, որ 29-ամյա ֆուտբոլիստը հայր է դարձել: Շնորհավորում ենք Անդրեին որդու` Նիկո Ալեքսանդրի ծննդյան կապակցությամբ, և մաղթում ենք ամենայն բարիք: