Արմեն Սարգսյանն ընդունել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին (Լուսանկարներ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկրի անվտանգության ոլորտին առնչվող մի շարք հարցերի:
Կայքում հրապարակված լուսանկարներից երևում է, որ Արմեն Սարգսյանը պատգամավորի հետ զրուցել է մեծ հեռավորության վրա, ընդ որում՝ Անդրանիկ Քոչարյանը բժշկական դիմակով էր։