Ջասթին Թիմբերլեյքը նոր ֆիլմ է ներկայացնելու Մոսկվայում
Դերասան և երգիչ Ջասթին Թիմբերլեյքը նորից կմեկնի Մոսկվա: Այս անգամ նրա այցը կապված է «Va-банк» ֆիլմի հետ, որտեղ նա գլխավոր դերն է կատարել: Ֆիլմը ներկայացվելու է սեպտեմբերի 5-ին և 6-ին: Ֆիլմի ռեժիսորը Բրեդ Ֆուրմանն է: Ֆիլմը մի ուսանողի մասին է, ով ազարտային խաղերի միջոցով փորձում էր իր ուսման վարձը վճարել, սակայն նա խրվում է այդ խաղերի մեջ և չի կարողանում դուրս գալ:
Թիմբերլեյքը առաջին անգամը չէ, որ մեկնում է Մոսկվա: Երկու տարի առաջ նա Մոսկվա էր մեկնել դերասանուհի Միլա Կունիսի հետ:
Ջասթինը խոստովանել է, որ իր ամենասիրած ֆիլմը «Բեթմենն» է: