Ռուսաստանի հատուկ ծառայությունները կանխել են ահաբեկչությունը Բաշկիրիայում. ահաբեկիչը ոչնչացվել է
Հատուկ ծառայությունների աշխատակիցները Բաշկիրիայի Ուֆա քաղաքի մերձակայքում ոչնչացրել են ահաբեկչին, որը նախապատրաստում էր հարձակում: Այդ մասին կիրակի ՏԱՍՍ-ին հայնտել են Ազգային ահաբեկչական կոմիտեի Տեղեկատվական կենտրոնում:
«Երեկ 17:00-ի շրջանում Ուֆայի մերձակայքում ավտոճանապարհին ձեռնարկվել էր թեթեւ մարդատար ավտոմեքենան կանգնեցնելու փորձ, որում գտնվում էր զինված հանցագործը: Զենքը վայր դնելու եւ իշխանություններին հանձնվելու պահանջին ի պատասխան՝ նա կրակ էր բացել: Երկկողմանի հրաձգության հետեւանքով հանցագործը ոչնչացվել էր»,-հայտնել են ԱԱԿ-ում:
Առկա տեղեկություններով՝ չեզոքացված հանցագործը մտադիր էր իրագործել ահաբեկչական գործողություններ: Նրա մոտ հայտնաբերվել էր ատրճանակ եւ կիրառման համար պատրաստ ինքնաշեն պայթուցիկ սարք: