ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ օրինագիծ է ընդունել կորոնավիրուսի հետ7անքները մեղմելու համար օգնության մասին
ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ օրինագիծ է ընդունել կորոնավիրուսի հետեւանքները մեղմելու համար օգնության մասին, հայտնում է Reuters-ը:
Ըստ օրինագծի՝ երկրի բնակիչներին տրամադրվելու են կորոնավիրուսի ստուգման անվճար թոստավորում, վճարվող անաշխատունակության թերթիկներ:
Ըստ օրինագծի նպատակի, որի օգտին քվեարկել են Պալատի 435 անդամներից 363-ը, միլիարդավոր դոլար է հատկացվելու անվտանգության ծրագրերի իրականացման համար՝ օգնություն տրամադրելու նրանց, որոնք առաջիկայում կարող են առանց աշխատանքի մնալ:
Փորձագետների գնահատմամբ՝ աշխարհում կորոնավիրուսի բռնկումը կարող է հանգեցնել ԱՄՆ տնտեսության ռեցեսիայի:
Երկրի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աջակցել է ընդունված փաթեթին, ինչը մեծացնում է հաջորդ շաբաթ Սենատում այն ընդունելու հավանականությունը:
110 էջանոց օրինագիծը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի, ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվ բանակցությունների հետեւանքն է: