«Բոռի նամակը Ջեմմային» Էթել Լիլիան Վոյնիչ
Սիրելի Ջիմ
Վաղը լուսաբացին ինձ կգնդակահարեն: Ես խոստացելեմ ամեն ինչ ասել ձեզ, և քանի որ խոստումս պետք է կատարեմ, ուստի այլևս հետաձգել չի կարելի: Ի դեպ, արդյո՞ք երկար-բարակ բացատրությունների կարիք կա: Մենք միշտ էլ հասկացել ենք միմյանց առանց ավելորդ խոսքրի: Նույնիսկ դեռ այն ժամանակ, երբ երեխա էինք:
Այսպես ուրեմն, սիրելիս, տեսնում եք, որ բոլորովին չարժեր տանջվել ապտակի հետ կապված այն հին պատմության համար: Ես դա շատ ծանր տարա: Բայց հետո ուրիշ այդպիսի ապտակներ ստացա ու դիմացա դրանց: Մի քանիսի համար նույնիսկ հատուցեցի: Եվ հիմա ես ձեր մանկական գրքի՝ ձկնիկի նման (գրքի անունը մոռացել եմ) «ողջ եմ խայտում եմ զվարթ », թեև վերջին անգամ ...իսկ վաղը առավոտյան finita la comedia: Ե՛վ ձեզ, և՛ ինձ համար դա նշանակում է՝ կրկեսային ներկայացումնավարտվեց: Շնորհակալ լինենք աստծուց թեկուզ և այդ ողորմածության համար: Մեծ չէ այդ ողորմածությունը , բայց , այնուամենայնիվ , ողորմածություն է: Մենք դրա համար էլ պտք է երախտապարտ լինենք:
Իսկ ինչ վերաբերում է վաղվան, ապա կուզենայի, որպեսզի և՛ դուք , և՛ Մարտինին իմանայիք , որ ես կատարելապես երջանիկ եմ ու հանգիստ և որ այլևսոչինչ չեմ խնդրում ճակատագրից: Սա հաղորդեցեք Մարտինիին, որպեսիմ հրաժեշտի խոսք: Նա հրաշալի մարդ է, լավ ընկեր...Նա կհասկանա...: Ես գիտեմ, որ, վերադառնալով թաքուն տանջանքներին ու պատիժներին , այդ մարդիկ օգնում են մեզ, իսկ իրենց համար անախանձելի ճակատագիր են նախապատրաստում:
Ես գիտեմ, որ եթե դուք՝ ողջ մնացածներդ, միասնական լինեք ու ջախջախեք թշնամիներին, շուտով մեծ իրադարձությունների ականատես կլինեք: Իսկ ես վաղը դուրս կգամ ուրախ սրտով, այն դպրոցականի նման, որը արձակուրդին տուն է շտապում: Ես իմ բաժին աշխատանքը կատարել եմ, իակ մահվան դատավճիռը միայն վկայությունն է այն բանի, որ այդ աշխատանքը կատարված է բարեխղճորեն: Ինձ սպանում են այն պատճաով, որ ես սարսափ եմ ներշնչում նրանց: Իսկ դրանից ավելի մարդը էլ ի՞նչկուզի:
Հա, ի դեպ մի ցանկություն էլ ունեմ: Նա, ով գնում է մեռնելու, քմահաճության իրավունք ունի: Իմ քմահաճույքն այն է, որպեսզի ձեզ բացատրեմ, թե ինչու ես այնպես կոպիտ էի ձեր հանդեպ և ինչու չէի կարողանում մոռանալ հին հաշիվները:
Ասեն դուք ինքներս էլ ամեն ինչ հասկանում էիք, և ես այդ մասին հիշեցնում եմ միայն այն պատճառով , որովհետև ինձ հաճելի են այդ բառերը գրել: Ես ձեզ սիրում էի, Ջեմմա, երբ դուք դեռ փոքրիկ աղջիկ էիք ու ման էիք գալիս հասարակ զգեստով ու երկար հյուսքերով: ՀԻՄԱ ԷԼ ՍԻՐՈՒՄ ԵՄ: Հիշու՞մ եք, համբուրեցի ձեր ձեռքը, իսկ դուք աղերսագին խնդրեցիք՝ «այլևս այդպիսի բան չանել»: Գիտեմ, որ դա լավ բան չէր իմ կողմից, բայց դուք պետք է ներեք ինձ: Իսկ այժմ համբուրում եմ այն թուղթը, որի վրա գրված է ձեր անունը: Դուրս է գալիս, որ ձեզ համբուրել եմ երկու անգամ, և երկուսն էլ առանց թույլտվության: Ահա և բոլորը: ՄՆԱՔ ԲԱՐՈՎ, ՍԻՐԵԼԻՍ :
ստորագրւթյուն չկար...դրա փոխարեն Ջեմման կարդաց այն ոտանավորը, որը սովորելէին միասին մանկության տարիներին...
Մի երջանիկ մժեղի պես
Թռվռում եմ, պաում,
Ապրում եմ ես կյանքում այսպես
Ու այսպես էլ մեռնում...