Էրդողանը թուրքական խորհրդարան ջերմացույցով է գնացել
Ջերմացույցով օգնականը ուղեկցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին չորեքշաբթի օրը խորհրդարան այցելելիս, Հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով NTV հեռուստաալիքին։
Նշվում է, որ այդ միջոցը ձեռնարկվել է կորոնավիրուսի տարածման հետ կապված։ Օգնականը չափել է թուրք առաջնորդի շուրջը գտնվող լրագրողների եւ քաղաքական գործիչների ջերմությունը։
Ավելի վաղ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան հայտնել էր երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին։ Նախարարի խոսքերով՝ պացիենտը տղամարդ է, որը վերջերս է վերադարձել Եվրոպայից։
Էրդողանն ինքը, երեքշաբթի օրը ելույթ ունենալով իշխող ԱԶԿ կուսակցության խորհրդարանականների առջեւ, հայտարարել էր, որ խուսափում է ձեռքսեղմումներից՝ կապված վարակի տարածման հետ։