Մուսուլմանը մուսուլմանի դեմ պատերազմը դադարեցնում է «գյավուրը». Թուրքական սոցկայքերում իրարանցում է
Սիրիայի Իդլիբում ՌԴ–ի միջնորդությամբ հրադադարի հաստատման հետ կապված սոցկայքերի թուրքական տիրությում իրարամերժ կարծիքներ են պտտվում։
Twitter–ի օգտատերերից Իսրաֆիլ Բալջըն գրել է. «Մուսուլմանների «զուլումից» փախչող մուսուլմանները ձգտում են ապաստան գտնել «գյավուրների» (ոչ մուսուլմանների) մոտ։ Մուսուլմանը մուսուլմանի դեմ պատերազմն էլ դադարեցնում է «գյավուրը»։ Սակայն երբ երկնային դատաստանի ժամանակն է գալիս, ասում ենք, թե «գյավուրները» դժոխք են գնալու, մուսուլմանները՝ դրախտ։ Ինչքա՞ն արդար է, այնպես չէ՞»։