Երգչուհի Թեյլոր Սվիֆթը տորնադոյից տուժածներին 1 մլն դոլար է փոխանցել
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը 1 մլն դոլար է նվիրաբերել Թենեսիի արտակարգ իրավիճակների արձագանքման հիմնադրամին` տորնադոյի զոհերի համար, որի պատճառով 25 մարդ է զոհվել: «Նեշվիլն իմ տունն է։ Այն փաստը, որ շատ մարդիկ կորցրել են իրենց տները Թենեսիում, հիասթափեցնում է ինձ», — հայտնել է նա։
Սա առաջին դեպքը չէ, երբ Թեյլոր Սվիֆթը աջակցում է իր հայրենի նահանգին։ 2010 թվականին Թենեսիում եւ Կենտուկիում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղի հետեւանքով զոհվել էր 26 մարդ, այն ժամանակ երգչուհին բարեգործական հիմնադրամ էր ստեղծել եւ 500 հազար դոլար նվիրաբերել։ 2019 թվականի ապրիլին նա 113 հազար դոլար էր ուղարկել մի կազմակերպության, որը նահանգում պայքարում էր խտրական օրինագծերի դեմ: