ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը կոչ է արել հետեւել կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակ մարդու իրավունքներին
ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթը կոչ է արել հետեւել կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակ մարդու իրավունքներին, հաղորդում է Ինտերֆաքսը:
«COVID-19-ը փորձություն է մեր հանրության համար, եւ մենք բոլորս սովորում եւ ադապտացվում ենք, արձագանքում ենք վիրուսի հետ կապված իրավիճակին: Մարդկային արժանապատվությունն ու իրավունքները պետք է կենտրոնական տեղ զբաղեցնեն այդ պայքարում»,- ասել է ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթը:
Նա նշել է, որ հավելյալ պաշտպանություն է անհրաժեշտ բնակչության խոցելի շերտերին՝ միայնակ տարեցներին, ցածր եկամուտ ունեցող մարդկանց եւ հաշմանդամներին: