«Հուսով եմ նա կմահանա»․ Բրիթնի Սփիրսի որդին պատմել է, թե ինչպես է վերաբերում պապիկին
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի կրտսեր որդին գրանցվել է Instagram-ում եւ ընտանեկան գաղտնիքներ է բացահայտել ուղիղ եթերում: 13-ամյա Ջեյդենը հեռարձակումն իրականացրել է հոր՝ Քեւին Ֆեդերլայնի տնից, որն այժմ երեխաների խնամակալության առաջնային իրավունք ունի: Երեխան պատասխանել է երկրպագուների հարցերին՝ այդ թվում, հարազատների եւ մոր կարիերայի մասին:
Երբ տղայի հետեւորդներից մեկը հարցրել է իր պապի մասին, Ջեյդենը չի ամաչել եւ հարազատին մահ է մաղթել:
«Իմ պապիկը լրիվ ****, հուսով եմ, որ նա կմահանա», - ասել է նա:
Դեռահասը նաեւ հայտարարել է, որ իր մայրը մտածում է հեռանալ երաժշտական բիզնեսից։ Նրա խոսքով՝ Բրիթնին գրեթե չի աշխատում նոր երգերի վրա։ Հիշում եմ, մի օր ես հարցրեցի նրան. «Մայրիկ, ի՞նչ պատահեց քո երաժշտության հետ»։ Նա ասաց. «Ես չգիտեմ, սիրելիս։ Կարծում եմ՝ ես կարող էի պարզապես թողնել դա», — ասել է նա։
Որդու արարքի մասին Քեւին Ֆեդերլայնի արձագանքի մասին պատմել է նրա փաստաբանը. «Մենք հույս ունենք, որ նման բան այլեւս չի կրկնվի»։ E! News-ի աղբյուրը հավելել է, որ Ջեյդենը սովորական դեռահասի նման է վարվել․ «Նա փորձարկումներ է արել սոցցանցերի հետ եւ դաս է քաղել։ Նա չի գիտակցում հետեւանքները, բայց հույս կա, որ այսուհետ ավելի պատասխանատու կլինի», - գրում է «ОК»-ը։