Թուրքական ընդդիմության առաջնորդ՝ Էրդողանը խուճապահար վազում է Պուտինի մոտ
Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Կիլիչդարօղլուն քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի առաջիկա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ այն բանից հետո, երբ Իդլիբում ավիահարվածի հետեւանքով 36 թուրք զինվոր էր զոհվել։
«Ցանկացած ոք, որը կրակում է իմ զինվորների վրա, իմ թշնամին է։ Ինչո՞ւ ընկնեմ Պուտինի ոտքերը, խուճապահար վազեմ նրա մոտ»,- Կիլիչդարօղլուին է մեջբերում Sözcü-ն։
Կիլիչդարօղլուն Էրդողանից պահանջել է, որպեսզի նա հանդիպման ժամանակ հարցնի Պուտինին, թե ինչպես Ռուսաստանը թույլ տվեց այդ հարձակումը՝ չնայած իր ռազմական համակարգմանը Թուրքիայի հետ։
Նա նաեւ վրդովմունք է հայտնել, որ Էրդողանը միջադեպի մասին հայտարարություն անելուց առաջ երեք օր սպասել է՝ նշելով, թե դա վկայում է այն մասին, որ «Թուրքիային վատ են կառավարում»։