Սիրիայում Ռուսաստանի հետ որեւէ խնդիր չունենք. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Սիրիայում ՌԴ–ու Իրանի հետ որեւէ խնդիր Թուրքիան չունի։
Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հայտնել է, թե իրենք Սիրիայում ոչ ցանկանում է հող զավթել, ոչ էլ իր ազդեցությունը տարածել։ «Դեպի մեր երկիր եկած միլիոնավոր մարդկանց խնդիրն ենք ուզում լուծել։ Սիրիայում ՌԴ–ի ու Իրանի հետ որեւէ խնդիր չունենք»,–ասել է Էրդողանը։