Իրանը FATF-ի որոշումը քաղաքականապես մոտիվացված է համարում
Իրանի կառավարությունը դատապարտել է Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խմբի (FATF) որոշումը՝ կապված Իրանը սեւ ցուցակում ներառելու հետ, հայտարարելով, որ որոշումը քաղաքականապես մոտիվացված է, հաղորդում է Mehr-ը:
«Անկասկած, այդ որոշումը քաղաքականապես մոտիվացված էր: Իրանի հակաահաբեկչական քաղաքականությունը հիմնված է Իրանի Իսլամական Հանրապետության խաղաղ եւ արդարացի բնույթի վրա եւ իրականացվում է բոլոր ոլորտներում, ներառյալ՝ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտը: Դրանից ելնելով՝ մենք նաեւ ողջունել ենք այդ ոլորտում այլ երկրների հետ համագործակցությունն ու համաձայնել հետեւել միջազգայնորեն ընդունված օրենքներին եւ ստանդարտներին, որոնք համապատասխանում են մեր ներքին օրենքներին եւ նորմատիվ ակտերին»,- ասվում է հայտարարություն մեջ:
Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել է, որ որոշումը ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի քաղաքական հնարքների մասն է կազմում: