ԱՄՆ-ում ուժի մեջ են մտնում Գրին քարտի տրամադրման նոր կանոնները
ԱՄՆ-ում երկուշաբթի օրվանից ուժի մեջ են մտնում երկրում մշտական բնակության թույլտվության (Գրին քարտ) տրամադրման նոր կանոնները: Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նոր կանոնները նախտեսում են պահանջների խստացում դիմողների համար, որոնք ապավինում են պետական նպաստներին:
«Ներքին անվտանգության նախարարությունը կկարողանա սկսել նոր օրենսդրության իրականացումը երկուշաբթի օրվանից: Մեր հասարակության նոր անդամները պետք է ֆինանսապես անկախ լինեն»,- ասվում է հայտարարության մեջ:
Անցած տարվա հոկտեմբերին դաշնային դատավորն արգելափակել էր ԱՄՆ վարչակազմի որոշումը, որը միգրացիոն ծառայություններին թույլ էր տալիս մերժել Գրին քարտի տրամադրումը ցածր եկամուտ ունեցողներին, որոնք, կառավարության կարծիքով, կարող են բեռ դառնալ ԱՄՆ-ի հարկատուների համար: Սակայն բարձր ատյանի դատարանը չեղարկել էր այդ որոշումը: