Խոշոր վթար «Չայնիի» ոլորաններում. DAF բեռնատարը շրջվել է ու մասամբ փակել է ճանապարհը (Լուսանկարներ)
Կոտայքի մարզում այսօր` փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։20-ի սահմաններում Գեղամ Սարգսյանը իր վարած DAF մակնիշի 02 Լ 608 համարանիշի կցորդիչով Երեւան-Սեւան ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորաններում, դեպի Երեւան ընթանալիս դեռեւս անհայտ հանգամանքներոմ դուրս է ելել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով տուժածներ չկան, սակայն ճանապարհը մասամբ փակվել է։
Ավտոմեքենան վերամբարձ կռունկների միջոցով դարձի բերվեց եւ տեղափոխվեց անվտանգ վայր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառներից մեկը եղանակի անբարենպաստ պայմաններն են եղել, հիմնականում՝ մառախուղը եւ վատ տեսանելիությունը։