Վերա Բրեժնևան հիշել է իր դպրոցական տարիները
Հայտնի երգչուհի Վերա Բրեժնևան, Գիտելիքի օրվա հետ կապված, շնորհավորել է
բոլոր աշակերտներին և ուսուցիչներին' մաղթելով նրանց հաջող ուսումնական տարի:
«Կար ժամանակ, երբ ես էլ էի գնում դպրոց: Շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին,աշակերտներին,ուսանողներին: Ցանկանում եմ նրանց հաջողություններով լի և թեթև ուսումնական տարի»,- գրել է երգչուհին իր միկրոբլոգում:
Վերան ընտանեկան արխիվից հրապարակել է սև-սպիտակ մի լուսանկար, որում նա դպրոցական տարիքում է:
Երգչուհու երկրպագուներն անպատասխան չեն մնացել և նույնպես շնորհավորել են նրան: Նրանք երգչուհու նկարի տակ մեկնաբանություններ են գրել.
«Մենք նունյպես շնորհավորում ենք ձեզ: Դուք շատ գեղեցիկ և քնքուշ փոքրիկ եք եղել»: