Հայաստանն աշխարհի երրորդ առավել ռազմականացված երկիրն է աշխարհում
Հայաստանն աշխարհի երրորդ ամենառազմականացված երկիրն է աշխարհում: Այս մասին է վկայում Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի (BICC) կողմից հրապարակված ռազմականացման գլոբալ ինդեքսի ամենամյա տվյալները:
Հայաստանը զիջում է միայն Իսրայելին եւ Սինգապուրին եւ գլխավորում է Եվրոպայի առավել ռազմականացված պետությունների շարքը: Ըստ զեկույցի` ռազմականացման ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների տասնյակում են Իսրայելը, Սինգապուրը, Հայաստանը, Կիպրոսը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Հունաստանը, Հորդանանը, Բելառուսը և Ադրբեջանը: Այս երկրներում, հասարակության այլ ոլորտների համեմատ, ռեսուրսների առանձնապես բարձր մակարդակ է հատկացվում զինվորականների համար:
«Եւ՛ Բաքուն, եւ՛ Երեւանը այժմ արդիականացնում են բանակի եւ ավիացիայի սպառազինումների հին համակարգերը, եւ դրա համար տարատեսակ խոշոր պայմանագրեր են կնքել ռուս արտադրողների հետ: Արդյունքում, երկու կողմերի ռազմական ծախսերն էլ ավելանում են»,- ասում են հեղինակները: Ադրբեջանը գրավում է տասներորդ տեղը, իսկ Վրաստանը եւ Թուրքիան, համապատասխանաբար, 49-րդ և 20-րդ տեղերում են:
Զեկույցի հեղինակները մի շարք ցուցանիշներ են գնահատում, ինչպիսիք են ռազմական ծախսերը եւ դրանց կապը երկրի ՀՆԱ-ի, բանակի թվաքականի, բնակչության թվաքանակի, տնտեսական զարգացման եւ պետական կառավարման ընդհանուր մակարդակի հետ: