Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև Իդլիբի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը
Ռուսաստանի եւ Թուրքիայի պատվիրակությունները երեքշաբթի օրը Մոսկվայում անցել են սիրիական Իդլիբում տիրող իրավիճակի շուրջ բանակցությունների երկրորդ փուլին, հայտնում է Անատոլիական գործակալությունը:
Հաղորդվում է, որը բանակցությունները սկսվել են Մոսկվայի ժամանակով 10:00-ին եւ ընթանում են մամուլի համար փակ ռեժիմով: Թուրքական պատվիրակությունը ղեկավարում է փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը:
Անկարայում փետրվարի 8-ին եւ 10-ին կայացել է Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի պաշտոնատար անձանց միջև բանակցությունների երկու փուլ: Ռուսական կողմը խորհրդակցություններ է անցկացրել Օնալի գլխավորությամբ թուրքական պատվիրակության հետ, ինչպես նաև զրույց է ունեցել Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինի հետ: Հիմնականում քննարկվել է Իդլիբի դեէսկալացիոն գոտում տիրող իրավիճակը:
Ավելի վաղ, Իդլիբում իրավիճակը կտրուկ սրվել էր այն բանից հետո, երբ ռուս եւ թուրք զինված ուժերը լռության ռեժիմ մտցնելու եւս մեկ փորձ էին կատարել, սակայն ահաբեկիչները միայն ուժեղացրել էին իրենց գրոհները: Արդյունքում զինվորականներ էին զոհվել եւ Ռուսաստանի Դաշնության, եւ Թուրքիայի կողմից: Սիրիական բանակը պատասխան գործողություններ էր ձեռնարկել ծայրահեղականների դեմ՝ փետրվարի 5-ին գրավելով Սարակիբ քաղաքը: