Քեյթ Միդլթոնը խոստովանել է, որ ծննդաբերել է հիպնոսի ազդեցության տակ (Տեսանյութ և լուսանկար)
38-ամյա Քեյթ Միդլթոնը երեք երեխա է ունեցել, սակայն յուրաքանչյուր հղիությունը նրա համար իսկական փորձություն է եղել։ Քեմբրիջի դքսուհին ծանր տոքսիկոզ է ապրել։
Արքայազն Ուիլյամի կինը երկու ծանր հղիություններից հետո որոշել է հիպնոսի օգնությամբ ծննդաբերել։ Այդ քայլին նա գնացել է ցավը թեթեւացնելու հույսով։
Տեսանյութը՝ այստեղ:
Այս մասին Քեթրինը պատմել է «Happy Mum, Happy Baby» նախագծում։ Հղիության դժվարություններն ազդում էին ոչ միայն ապագա մայրիկի, այլեւ նրա ամբողջ ընտանիքի վրա։
«Ուիլյամը չէր զգում, որ կարող էր ինչ-որ բան օգնել։ Բոլորի համար դժվար էր տեսնել, թե ինչպես եմ տառապում, բայց այդ ցավի դեմ ոչինչ անել հնարավոր չէ», — անկեղծ պատմել է բազմազավակ մայրը։
Քեյթը հիպնոսի տակ ծննդաբերելու համար մանրակրկիտ պատրաստվել է։ Ծննդաբերությունից հետո կարեւոր է եղել վերահսկել վիճակը։ Փորձագետն այդ հարցում օգնել է նրան։
«Հղիության ընթացքում ինձ շատ վատ էի զգում, ուստի այն միտքը, որ ես ինչ-որ բան կարող եմ ինքնուրույն վերահսկել, ինձ շատ էր ուրախացնում», — խոստովանել է թագուհու թոռան կինը: