Մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Բելառուս. (Լուսանկար)
Փետրվարի 13-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնական այցը Բելառուսի Հանրապետություն։ Այս մասին տեղեկացնում են պաշտպանական գերատեսչության լրատվական ծառայությունից։
Այցի առաջին օրը կայացել է Դավիթ Տոնոյանի հանդիպումը Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի և ԲՀ Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Անդրեյ Ռավկովի հետ։
Կողմերը քննարկել են երկու պետությունների ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ, հաստատվել է ՀՀ և ԲՀ պաշտպանության նախարարությունների միջև 2020 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը։