Թուրքական ուժերի դեմ հարձակման դեպքում, հարվածելու ենք Սիրիայի կառավարական զորքերին. Էրդողան
Սիրիայում ռուսական ուժերի ու Իրանի կողմից աջակցություն վայելող զինյալների թիրախները դարձել են խաղաղ բնակչությունը։ Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքական Evrensel–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը նշել է, թե Իդլիբում ռուսական ու կառավարական զորքերի հետ շարժվող ուժերը ժողովրդին են թիրախի տակ վերցրել։ Նա պնդել է, թե դրանով փորձում են խաղաղ բնակչությանը ուղղորդել դեպի Թուրքիա՝ իրենց համար ազատ տարածք ապահովելու համար։
«Վերջին շրջանում նրանք ոթիրախավորել են նաեւ մեր զինվորներին։ Եթե հիմա իրավիճակն այսպես է, ապա մենք արդեն առանց հաշի առնելու Սոչիի համաձայնությունը, կհարվածենք կառավարական ուժերին ցանկացած վայրում»,–ասել է Էրդողանը։