Mercedes-ի հրաժարումը S-Class-ից 15 հազար աշխատակցի գործազուրկ կդարձնի
Daimler-ի ղեկավար Օլա Կալենիուսն արմատական պլան է պատրաստում Mercedes-Benz-ի հեռանկարները մեծացնելու համար, սակայն դա կարող է հազարավոր աշխատակիցների գործազուրկ դարձնել, աշխատատեղը ընկերությունում, փոխանցում է RG-ն:
Ինչպես հայտնում է գերմանական Handelsblatt պարբերականը, վկայակոչելով սեփական աղբյուրները, Կալենիուսը կհետեւի ներդրումների մարտավարությանը` խիստ խնայողության եւ մոդելային շարքի վերանայման հետ միասին:
Այդպես, նախատեսված 10 հազարի փոխարեն կկրճատվի 15 հազար աշխատակից: Իհարկե, կրճատում անվանել դա ընդունված չէ: Աշխատակիցների թվաքանակի օպտիմիզացումը ենթադրում է աշխատանքից կամավոր հիմքով ազատում` երկու կողմերի համաձայնությամբ և գործատուի կողմից ազատման աշխատավարձի վճարմամբ, որպես կանոն` մի քանի աշխատավարձի չափով: Այս «օպտիմիզացման» արդյունքում ընկերությունը նախատեսում է մոտ 1.4 միլիարդ եվրոն խնայել: Daimler-ի մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկատվությունը:
Կկրճատվեն նաեւ ոչ շահավետ նախագծերում արվող ներդրումները: Օրինակ, Daimler-ը իր նորարարական Lab1886 բիզնես ինկուբատորի համար նոր մաժորիտար սեփականատեր է փնտրում:
Մերսեդեսը հրաժարվում է X-Class պիկապից, որը, ավաղ, արձագանք չգտավ զանգվածային գնորդների սրտերում: Ըստ Կալենիուսի՝ ընկերությունը պետք է նաև հրաժարվի նաեւ S-Class կաբրիոլետից, իսկ CLS-ը և չորս դռնանի Mercedes-AMG GT-ն կուպեն պետք է փոխարինվեն նոր էլեկտրական ավտոմեքենայով:
Նշենք, որ մոդելային շարքի վերանայումը անձնակազմի կրճատումների թվի ավելացման պատճառներից մեկն է: