Խոզի գրիպ, թռչնի գրիպ, դինոզավրի գրիպ... Երկրում այս պահին կա սեզոնին բնորոշ ՍՇՎ-ով հիվանդացություն. Նախարար
Երկրում այս պահին կա սեզոնին բնորոշ սուր-շնչական վարակներով հիվանդացություն, որոնցից մի մասը պայմանավորված է գրիպի վիրուսի տարբեր ենթատեսակներով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մոլեգնում է հերթական անհեթեթ խուճապը...
Խոզի գրիպ, թռչնի գրիպ, դինոզավրի գրիպ...
Երկրում այս պահին կա սեզոնին բնորոշ սուր-շնչական վարակներով հիվանդացություն, որոնցից մի մասը պայմանավորված է գրիպի վիրուսի տարբեր ենթատեսակներով։
Սեզոնային գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստումն է, ինչպես նաև ՍՇՎ-ներով մարդկանց հետ կոնտակտի բացակայությունը, անձնական հիգիենայի պահպանումը։
Խուճապաշիջման կոմիտեի մամուլի ծառայություն
Հ.Գ. հետևեք առողջապահության նախարարության պաշտոնական լրահոսին», - գրել է նախարարը։