Սքարլեթ Յոհանսոնն ամենասեքսուալ դերասանուհին է
Վերջերս Մեծ Բրիտանիայի կինոթատրոններում անցկացված հարցումներից պարզվել է, որ ամենասեքսուալ կինոդերասանուհին Սքարլեթ Յոհանսոնն է: Հարցումներին մասնակցել է 21 հազար մարդ: Նրանց մեծ մասի կարծիքով՝ հենց Յոհանսոնին է հաջողվում գերել տղամարդկանց սրտերը: Ցուցակի երկրորդ տեղում Անջելինա Ջոլին է, իսկ երրորդ տեղում՝ Նատալի Պորտմանը: Քեմերոն Դիասը զբաղեցնում է վեցերորդ տեղը, յոթերորդ տեղում Հոլի Բերին է, 8-րդ տեղում` Ջուլիա Ռոբերթսը: Վերջին տեղում Բրիջիթ Բարդոն է: