Սքարլեթ Յոհանսոնը գեղեցկության և խնամքի պարագաների սեփական ապրանքանիշն է ստեղծել (լուսանկարներ)
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը գեղեցկության և խնամքի պարագաների սեփական ապրանքանիշն է ստեղծել, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
36-ամյա աստղը, որը նախկինում եղել է Լ’Oreal Paris-ի և Dolce & Gabbana-ի օծանելիքների շարքի ներկայացուցիչը, պատմել է, որ մանկության տարիներին «հիացած է եղել գեղեցկության վերափոխող ուժով»։ Նա նշել է, որ մայրն իր պատանեկան տարիքից իր մեջ սեփական խնամքի նկատմամբ սեր է սերմանել։
Ապրանքանիշը, որը շուկայում կլինի հաջորդ տարվա սկզբին, ղեկավարելու է Juicy Couture-ի նախկին գործադիր տնօրեն Քեյթ Ֆոսթերը, որը հանդիսանում է ապրանքանիշի համահիմնադիր, իսկ Յոհանսոնը նախագահելու է ընկերությունը։
Դերասանուհին նշել է, որ ապրանքանիշը բոլոր նրանց համար է, որոնք ցանկանում են քիչ ջանք գործադրելով լավ արդյունքի հասնել մաշկի խնամքի հարցում։