Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգը կպարզեցվի
Պետդուման կողմ է քվեարկել արագացված կերպով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակի ընդլայնմանը: Օրինագիծը, որը կօգնի ընտանիքներին վերամիավորվել և լրացուցիչ աշխատանքային ռեսուրսներ ներգրավել Ռուսաստանի Դաշնություն, անցել է առաջին ընթերցումը, հայտնում է RG-ն:
Կառավարությունն առաջարկել է պարզեցված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրել բոլոր այն օտարերկրացիներին, որոնց երեխաներն արդեն ունեն ռուսական անձնագրեր և հասել են 18 տարեկանի: Ինչպես նիստի ժամանակ պարզաբանեց ՆԳ փոխնախարար Իգոր Զուբովը, այժմ կանոնը տարածվում է միայն մեծահասակ երեխաների անաշխատունակ ծնողների վրա:
Օրենքի` ուժի մեջ մտնելը (դա տեղի կունենա հրապարակումից 90 օր հետո) թույլ կտա հարմարավետ պայմաններ ստեղծել ընտանիքների վերամիավորման համար, ինչպես նաև դրական կանդրադառնա Ռուսաստանի Դաշնության աշխատաշուկայի վրա, ընդգծել է Զուբովը: Ըստ նրա գերատեսչության գնահատականների` նորարարությունը թույլ կտա Ռուսաստանին տարեկան մոտ 50 հազար նոր քաղաքացի ստանալ: Եւ հիմնականում դա կլինեն փորձառու, որակյալ կադրեր, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, ասաց փոխնախարարը:
Զուբովին հարցրեցին, թե արդյոք օտարերկրյա միգրանտները երեխաներ չեն ունենա Ռուսաստանի Դաշնությունում` քաղաքացիություն ստանալու համար: Ի պատասխան, փոխնախարարը շեշտեց, որ Ռուսաստանը բավականին ընտրովի է մոտենում քաղաքացիության հարցերին: «Մենք չենք բացում շլյուզը բոլորի համար, ինչպես դուք ասում եք», - ասաց նա: - Մենք այդպիսի հնարավորություն ենք տրամադրում, և եթե կան հանգամանքներ, որոնք խանգարում են քաղաքացիություն ստանալ, մարդն այն չի ստանա»:
Օրինագիծը հատուկ կերպով նշվում է, որ քաղաքացիություն ստանալու համար դիմորդի երեխաները պետք է լինեն աշխատունալ և չափահաս: Սա նախազգուշական միջոց է, որպեսզի ՌԴ անձնագրեր ստանան այն օտարերկրացիները, ովքեր բարեկամական հարաբերություններ են պահպանում իրենց ընտանիքի և չափահաս երեխաների հետ: