Թուրքական դատարանը հրապարակել է Սեւակի սպանության գործով դատավճռի ամբողջական տարբերակը
Թուրքական դատարանը հրապարակել է 2011 թվականի ապրիլի 24–ին սպանված հայ զինվոր Սեւակ Շահին Բալըքչըի դատական վճռի ամբողջական տարբերակը։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, դատարանի հրապարակած դատավճռի մեջ հիմնավորումներն են, որ ամբաստանյալ Քվանչ Աղաօղլուն դիտավորյալ է կրակել Սեւակ Շահին Բալըքչըի վրա։
Այս տարվա հունվարի 12–ին դատարանը կայացրեց վճիռ, որով Քվանչ Աղաօղլուն դատապարտվեց 17 տարվա ազատազրկման։
Նշենք, որ 2011-ի ապրիլի 24-ի առավոտյան Սեւակն սպանվել էր մեկ այլ զինծառայող` Քվանչ Աղաօղլուի կողմից: Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ այն տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։ Սեւակի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են ազգայնականության հողի վրա՝ հայ լինելու համար։