Փետրվարի 5-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռներում և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով
Փետրվարի 5-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռներում և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով: Տեղ-տեղ օդերևութաբանները կանխատեսում են հարավ-արևելյան քամու ուժգնացում` մինչև 19-24 մ/վ:
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հնարավոր են տեղումներ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1-3, վաղը` կեսօրից հետո` +5 +7 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում`
Շիրակում գիշերը` -5-10, ցերեկը` 0-3,
Կոտայքի լեռներում գիշերը` -5-10, ցերեկը` - 0-3,
Կոտայքի նախալեռներում գիշերը` -2-4, ցերեկը` + 3 + 5,
Սևանա լճի ավազանում գիշերը` -5-10, ցերեկը` 0-3,
Լոռիում գիշերը` -2-5, ցերեկը` +2 +6,
Տավուշում գիշերը` -2 +3, ցերեկը` +6 +11,
Արագածոտնի լեռներում գիշերը` 5-10, ցերեկը` 0-3,
Արագածոտնի նախալեռներում գիշերը` -1-3, ցերեկը` +4 +6,
Արարատում գիշերը` -1-3, ցերեկը`+5 +7,
Արմավիրում գիշերը` -1-3, ցերեկը`+5 +7,
Վայոց ձորի լեռներում գիշերը` -5-10, ցերեկը` 0-3,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը` -1-3, ցերեկը`+5 +7,
Սյունիքի հովիտներում գիշերը` 0 +5, ցերեկը`+9 +12,
Սյունիքի նախալեռները գիշերը` -4 +1, ցերեկը` +4 +9,
Լեռնային Ղարաբաղում գիշերը` 0 +3, ցերեկը` +7 +10 (հովիտներում գիշերը` -0 +5, ցերեկը` +9 +12):