Ռուս երգչուհի Մաքսիմն առողջական խնդիրների սրման պատճառով դադարեցնում է ստեղածագործական գործունեությունը
Ռուս երգչուհի Մաքսիմն (իսկական անունը՝ Մարինա Աբրոսիմովա) առողջական խնդիրների սրման պատճառով դադարեցնում է ստեղածագործական գործունեությունը։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով երգչուհու պրոդյուսեր Մարգարիտա Սոկոլովային։
«Արտիստն այժմ գտնվում է հիվանդանոցում՝ վերականգնողական բուժում։ Տուժել է գլուխը, ոտքերը ցավում են։ Բժիշկները նրան խորհուրդ չեն տալիս երկար ժամանակ ելույթ ունենալ եւ շրջագայել։ Հարկավոր է վերականգնել քունը, նա վատ է քնում արդեն վաղուղ, բողոքում էր գլխից։ Այդ պատճառով այսպիսի որոշում է կայացվել, այն անհրաժեշտ է այս պահին»,- նշել է նա։
Սոկոլովան նաեւ հրապարակում է արել Instagram-ում, որում հայտնել է, որ երգչուհուն ներկայիս վիճակը կապված է ավտովթարի արդյունքում ստացած վնասվածքների հետ, որը տեղի է ունեցել նախորդ տարվա գարնանը։
«Բժիշկների համառ խորհուրդներիով՝ մենք Մաքսիմի՝ անժամկետ արձակուրդ մեկնելու մասին որոշում ենք կայացրել սկսած այսօրվանից»,- գրել է նա։ Մենեջերը կազմակերպիչներից ներողություն է խնդրել սպասվող համերգները չեղարկելու համար, ինչպես նաեւ երկրպագուներից, որոնք ծրագրում էին ներկա լինել աստղի ելույթներին։ Սոկոլովան հավելել է, որ խոստացված նոր երգը՝ «Преданным», ամեն դեպքում, մոտակա ժամանակահատվածում կթողարկվի, սակայն այլ միջոցառումներ ու երգեր առայժմ չեն ծրագրվում։
2019թ.-ի ապիլին հայտնի է դարձել, որ երգչուհի Մաքիսմն օդանավակայան գնալու ճանապարհին վթարի է ենթարկվել։ Արտիստը մեկնում էր Մոսկվա՝ «Абонент недоступен» տեսահոլովակի նկարահանումներին։ Տեղի ունեցածի հետեւանքով նա բազմաթիվ հեմատոմաներ է ստացել։