Մեծ Բրիտանիայի վարչապետը կհրաժարվի ընդունել ԵՄ կանոնները
Երկուշաբթի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ելույթ կունենա, որի ընթացքում կհայտարարի, որ հրաժարվում է ընդունել Եվրամիության կանոնները Բրյուսելի հետ առեւտրային համաձայնագրի շրջանակում, հաղորդում է BBC News-ը:
Ըստ վերջին տեղեկությունների՝ ԵՄ-ում ցանկանում են, որ Մեծ Բրիտանիան շարունակի հետեւել Բրյուսելի կողմից ընդունված կանոններին չափանիշների եւ պետական սուբսիդիաների մասին, ընդ որում՝ ընդունելով ցանկացած առեւտրային վեճերում Եվրոպական դատարանի իրավասությունը:
Ակնկալվում է, որ իր ելույթի ժամանակ Ջոնսոնը կխստացնի դիրքորոշումը ԵՄ-ի հետ առեւտրային բանակցությունների հարցում, որոնք կմեկնարկեն մարտին:
Մեծ Բրիտանիայի վարչապետը նաեւ կհայտնի ԵՄ-ին առաջիկայում Մեծ Բրիտանիայի սահմաններին Միության ապրանքների լիարժեք մաքսային ստուգման մասին:
Բանակցությունների դրույթներից մեկը, որը կարող է սատարել Մեծ Բրիտանիայի վարչապետը, կանադական ոճով ազատ առեւտրի մասին համաձայնագիրն է, որը ենթադրում է անմաքս առեւտուր ապրանքների մեծամասնության համար՝ բացառությամբ Միացյալ Թագավորության գերիշխող ճյուղերի արտադրանքը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը վրդովված էր, քանի որ, ըստ նրա, ԵՄ-ը միակողմանիորեն փոխել էր առեւտրային համաձայնագրի կանոնները, որոնց շուրջ ավելի վաղ Մեծ Բրիտանիան ձեռք էր բերել նախնական պայմանավորվածություն: