Իրանը դադարեցրել է բոլոր չինական թռիչքները` կորոնավիրուսի բռնկման պատճառով
Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Սաիդ Նամաքին ուրբաթ երեկոյան հայտարարել է, որ բռնկված կորոնավիրուսի պատճառով Իրանը որոշել է կասեցնել բոլոր չինական չվերթները, հայտնում է Mehr-ը:
Առաջին փոխնախագահ Էշահ Զահանգիրիի գլխավորած արտակարգ խորհրդակցության արդյունքներով կայացված որոշումների համաձայն` բոլոր չվերթները կդադարեցվեն: Չվերթների վերսկսման մասին կհայտարարվի ավելի ուշ:
Բացի այդ, հաջորդ շաբաթ հատուկ չվերթներով տուն կվերադառնան Իրանի բոլոր քաղաքացիները, ովքեր վերադառնալուն պես բժշկական հետազոտություններ կանցնեն: