Հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը՝ կփորձի ուժերը «Դեպի Եվրատեսիլ»-ում
Փետրվարի 15-ին պարզ կդառնա, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2020» միջազգային հեղինակավոր երգի մրցույթում: Մեր մասնակցի անունը կհայտարարվի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի եզրափակչի ժամանակ:
Այս տարի մրցույթին իրենց ուժերը կփորձեն արդեն հեռուստադիտողին ծանոթ շատ արտիստներ, նրանց թվում է նաեւ հունահայ հայտնի երգչուհի Աթենա Մանուկյանը, որը բավական ճանաչված է, ինչպես Հունաստանում, այնպես էլ Եվրոպայի այլ երկրներում: 25-ամյա երգչուհին հասցրել է մասնակցել մի շարք միջազգային մրցույթների, նաեւ երգեր հեղինակել ճանաչված արտիստների համար, որոնց թվում է նաեւ «Եվրատեսիլ 2005»-ի հաղթող Հելենա Պապարիզուն:
Թե ինչ երգերով են Աթենան եւ մյուս մասնակիցները ներկայանալու «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին, պարզ կդառնա ուրբաթ օրը: Իսկ մինչ այդ, NEWS.am STYLE-ը զրուցել է Աթենայի հետ՝ «Դեպի Եվրատեսիլին» մասնակցելու մտադրության եւ «Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնելու ցանկության մասին:
Աթենա, նկատել եմ, որ «Եվրատեսիլ»-ի հայ երկրպագուներից շատերը վաղուց էին քննարկում քո մասնակցությունը մրցույթում: Արդյոք նրանց կարծի՞քն է ուղղորդել քեզ այս տարի մասնակցել «Դեպի Եվրատեսիլ»-ին:
Ինձ համար առաջնային ու շատ կարեւոր է իմ երկրպագուների սերն ու աջակցությունը: Ես միշտ ցանկացել եմ մասնակցել «Եվրատեսիլ»-ին, բայց այս տարի երկրպագուներիս պահանջը հատկապես մեծ էր, այդպիսով որոշեցի շատ աշխատել այդ ուղղությամբ եւ այնպես անել, որ նրանք հպարտանան ինձանով: Ես պատրաստ եմ:
Հույն եւ եվրոպացի երկրպագուների կողմից որեւէ կարծիք կամ աջակցություն լսե՞լ ես քո մասնակցության վերաբերյալ:
Այո, եւ դրանք շատ դրական են: Դա ինձ ստիպում է ուրախանալ եւ հպարտանալ: Աջակցությունն, իրականում, միշտ էլ կար, եւ ես հիմա այնպիսի դիրքում եմ, որ չպիտի նրանց հիասթափեցնեմ: Նրանք միշտ ինձ աջակցել են, այնպես որ՝ պետք է ուղղակի ցնցեմ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր հոդվածում: