Քրիսթինա Ագիլերան շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին
Քրիսթինա Ագիլերան որոշել է հերթական անգամ շնորհակալություն հայտնել իր երկրպագուներին: Երգչուհին դա արել է բաց նամակի տեսքով, որը տեղադրել է իր իր կայքում: Նամակում ասվում է.«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր երկրպագուներին, որոնք ինձ արդեն շատ երկար տարիներ մեծ աջակցություն են ցուցաբերում: Ես այնքան երջանիկ եմ, որ դուք կաք իմ կյանքում: Շնորհակալ եմ ձեր բարի վերաբերմունքի և համբերատարության համար»: