Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Աննա Նաղդալյան
Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի Ֆեյսբուքյան էջից։ Ըստ Ա.Նաղդալյանի՝ ԱԳ նախարարների հանդիպումը շարունակվելու է նաև հունվարի 30-ին:
«Ընդունված գործառույթի համաձայն, հանդիպման արդյունքներով կհրապարակվի մամուլի հաղորդագրություն: Ինչպես նշել ենք, հանդիպմանն անդրադարձ է կատարվում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի», - ասել է Նաղդալյանը։
Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ Ժնեւում մեկնարկել էր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։