Իրանը իսլամական երկրներին կոչ է արել դիմադրել Թրամփի «դարի գործարքին»
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին նամակ է ուղարկել իսլամական երկրների խորհրդարանների խոսնակներին, որում կոչ է արել դիմադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված «դարի գործարքին», հայտնում է Mehr-ը։
«Ես կուզեի ծայրահեղ տարակուսանք եւ դատապարտում արտահայտել՝ կապված, այսպես կոչված, «դարի գործարք» համարվող խաղաղ պլանի հրապարակման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլի հետ․․․։ Տվյալ պլանը հակասում է պաղեստինյան հարցի կարգավորման բոլոր միջազգային բանաձեւերին, համաձայնագրերին եւ ՄԱԿ կանոնադրության դրույթներին, ԱՊԼ-ին եւ Իսլամական համագործակցության կազմակեպությանը»,- Լարիջանիի նամակից մեջբերում է կատարում գործակալությունը։
Նա նաեւ խորհրդարանների խոսնակներին կոչ է արել աջակցել համապատասխան հանրաքվեների անցկացմանը եւ օգտվել խորհրդարանական դիվանագիտությունից, որպես Պաղեստինում ճգնաժամի լուծման միակ ճանապարհ, նշում է գործակալությունը։
Ավելի վաղ Թրամփը ներկայացրել էր իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման խաղաղ պլան։ Պաղեստինցիներն այն մինչեեւ հրապարակելն էին մերժել։
Պլանը կոչ է անում ստեղծել Պաղեստինի պետություն՝ արեւելյան Երուսաղեմի շրջանում մայրաքաղաքով։ Դա ավելի քան երկու անգամ կմեծացնի այժմ Պաղեստինի հսկողության տակ գտնվող տարածքը, թեեւ Թրամփը նշել է, որ Երուսաղեմը կմնա Իսրայելի անբաժանելի մայրաքաղաքը։ Ըստ Թրամփի՝ նպատակն այն է, որ հասնեն Իսրայելի պետության՝ որպես ազգային հրեական պետության, եւ Պաղեստինի պետության փոխադարձ ճանաչման՝ հավասար քաղաքացիական իրավունքներով բոլորի համար՝ յուրաքանչյուր պետությունում։ Թրամփը խոստացել է, թե ԱՄՆ-ը կաշխատի, որ պաղեստինյան պետության տարածքն անքակտելի լինի։