«Իմ տղաները». Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել (Լուսանկարներ)
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարով։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում պատկերված են Լուսինեի ամուսինն ու որդին՝ Ալեքը։ Փոքրիկը լույս աշխարհ է եկել նախորդ տարվա օգոստոսին։ «Աղջկա մայր ես միշտ երազում էի եւ պատկերացնում, թե ինչպիսին կլինեմ: Բայց տղայի մայր մի տեսակ դեռ չեմ պատկերացնում ինձ։ Իմ տղաները»,- լուսանկարը մակագրել է նա։
Օրեր առաջ հրապարակված կադրում Լուսինեն պատկերված էր ձմեռային հմայիչ կերպարում։ Նա շագանակագույն շապիկ, ճերմակ տաբատ եւ նույն գույների համադրությամբ կիսաերկարաճիտներ էր կրում։ Լուսինեն արձակել էր մազերը, նուրբ շպարով էր։ Հրապարակմանը կից Լուսինեն գրել էր․ «Մի քիչ իմ մասին: Ես 33 տարեկան եմ: Երկու հիանալի երեխա ունեմ: Երջանիկ կին: Սիրում եմ իմ կյանքը, գնահատում եմ ամեն վայրկյանը: Երբեք չեմ դադարում երազել: Եվ կյանքում դեռ շատ նպատակներ ունեմ :Երբեք մի վախեցեք: Պետք է զարգանալ և վայելել կյանքը ամեն րոպե»։