Իմ միակ թշնամին ես եմ. Լինդսի Լոհան
Լինդսի Լոհանը հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել է. «Այո, ես թմրամոլ եմ: Նախկինում օգտագործել եմ նաև ալկոհոլ: Ես օգտագործել եմ կոկաին օրը 10- 15 անգամ և հաջորդ օրը ինձ շատ վատ եմ զգացել»:
Այն հարցին, թե նա մեղադրում է իր ծնողներին, նա ասել է.
«Ես չեմ սիրում, երբ իմ ծնողներին մեղադրում են: Ես եմ իմ բոլոր սխալների պատասխանատուն: Իմ ամենավատ թշնամին հենց ես եմ»:
Դերասանուհին մեծ ցանկություն ունի նորից նկարահանվելու ֆիլմերում:
«Երջանիկ լինելու համար ես պետք է շատ աշխատեմ, որ իմ կյանքում տեղի ունեցած բոլոր վատ բաները մնան ետևում: Ես նորից պետք է մարդկանց վստահությունը ձեռք բերեմ և արդարացնեմ նրանց սպասելիքները»: