ՌԴ Կառավարության մեջ փոփոխությունները չեն ազդի Հայաստանի հետ հարաբերությունների դինամիկ զարգացման վրա. դեսպան (Տեսանյութ)
Ռուսաստանի Կառավարությունում փոփոխությունները չեն անդրադառնա Հայաստանի հետ դինամիկ զարգացող հարաբերությունների վրա: Այդ մասին հունվարի 25-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Անդրադառնելով Հայաստանում Միխայիլ Միշուստինի՝ որպես Ռուսաստանի վարչապետ, այցի հնարավոր ժամկետների մասին հարցին՝ դեսպանն ընդգծել է, որ այդ հարցը դեռեւս քննարկման փուլում է:
Կոպիրկինը հավելել է, որ երկու երկրների առաջնորդները, ըստ ամենայնի, սկզբում կհանդիպեն համատեղ ինտեգրացիոն կառուցվածքների միջոցառումների շրջանակում: