Համարձակ․ դերասանուհի Եկատերինա Գուսեւան՝ առանց կիսաշրջազգեստի
Թատրոնի եւ կինոյի ռուս դերասանուհի Եկատերինա Գուսեւան բեմ է դուրս եկել իր համար անսովոր կերպարով: Ռուսաստանի վաստակավոր արտիստուհին հազվադեպ է բաց հագուստ կրում, սակայն այս անգամ «Բրիգադա»-յի 43-ամյա աստղը զարմացրել է հանրությանը, գրում է «МК»-ն:
Վլադիմիր Վիսոցկուն նվիրված երեկոյին Եկատերինան ներկայացել է սպիտակ վերնաշապիկով եւ սեւ բաճկոնով: Գուսեւան սեւ ցանցավոր զուգագուլպաներ է ընտրել եւ «մոռացել է» կիսաշրջազգեստի մասին։ Օրիգինալ look-ը լրացրել են բարձր կրունկներով կոշիկները։ Աստղն արձակել է երկար ոսկեգույն մազերն ու արտահայտիչ դիմահարդարում արել։
Հետաքրքիր է, որ ոչ կիսաշրջազգեստը, ոչ տաբատը դերասանուհին չի հագել, ինչով էլ սադրել եւ բուռն էմոցիաներ է առաջացրել իր երկրպագուների մոտ, երբ հրապարակել է համերգի լուսանկարները։
Երկրպագուները հիացել են եւ հաճոյախոսություններ են հղել 43-ամյա Եկատերինային։ Իսկապես, դերասանուհին հիանալի տեսք ունի, սակայն, իր իսկ խոստովանությամբ, ոչ մի դիետայի չի հետեւում։